Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանմանը։
Մասնավորապես, կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Եվրասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգին թվիթերյան իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնում են առանց ջեռուցմա, քանի որ գազատարն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով։
Նա նաև նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է նաև բռնության աճ շփման գծում: «Եթե սա բնակչության տեղահանում պարտադրելու միտումնավոր փորձ է, ապա կարելի է համարել Ժնևի կոնվենցիաների խախտում»,- ասել է կազմակերպության պաշտոնյան։