COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 474 միլիոն 144 հազար 799: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 098 հազար 739 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասքանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 79 միլիոն 803 հազար 443 եւ 973 հազար 213, Հնդկաստանում՝ 43 միլիոն 012 հազար 749 եւ 516 հազար 605, Բրազիլիայում՝ 29 միլիոն 691 հազար 641 եւ 658 հազար 005, Ֆրանսիայում՝ 24 միլիոն 528 հազար 957 եւ 142 հազար 248, Մեծ Բրիտանիայում՝ 20 միլիոն 566 հազար 021 եւ 164 հազար 516:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 785,5: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2990, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3057, Ֆրանսիայում՝ 2155, Մեծ Բրիտանիայում 2393 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: