ՃՏ կաննոները խախտելու համար բերման են ենարկվել բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենայով բաժին են ներկայացրել վարորդին և 4 ուղևորներին:Ոստիկանների պահանջով նրանցից մեկը ներկայացրել է մետաղյա կռփազենք, իսկ մյուսը`պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, 4.9 գ ընդհանուր կշռով կանաչավուն զանգված և հայտնել, որ զանգվածը ,մարիխուաննաե տեսակի թմրամիջոց է, որն ինքը պատրաստել է հոկտեմբերի 19-ի երեկոյան Էրեբունի թանգարանին հարակից սարից հավաքված կանեփի բույսից և պահել իր անձնական օգտագործման համար:Նշանակվել են դատատեխնիկական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս