
Այսօր՝ մարտի 23-ին, ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավորները հանդիպեցին պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ` իրավիճակը գնահատելով օրհասական։ Քննարկվեցին Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցեր։
Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ փաստահավաք առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել հանձնաժողովի հանրային և հրապարակային գործունեությունը։