Թափանցիկության մասին խոսող իշխանությունները թաքուն են հարցեր քննարկում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թափանցիկ գործելաոճի մասին խոսող ՀՀ իշխանությունները սկսել են ամեն ինչ գաղտնի անել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց այս պահի դրությամբ, սակայն բոլորն էլ չզեկուցվող են։ Այդպիսի բան չէր եղել անգամ նախկին իշխանությունների օրոք։ Փաշինյանի իշխանությունը որոշել է այլ գործելակերպ որդեգրել եւ առանց զեկուցման հարցեր անցկացնել։

Իսկ օրակարգը բավական հագեցած է՝ փոփոխություններ տարբեր որոշումներում, մեկ անձից կատարվող գնումներ, ինչը եւս դատապարտում էին ընդդիմադիր ժամանակներում, «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն եւ այլն, սակայն այս ամենը՝ առանց զեկուցման։ Դրա փոխարեն Փաշինյանը կխոսի խաղաղության դարաշրջանից, ապա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կորոնավիրուսից, եւ նիստը կավարտվի շատ արագ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս