
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Արմեն Մելիքբեկյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից:
Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը միտված ծրագրերը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: