
Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շուրջ հազար բնակիչ փակել էին Սևան-Դիլիջան մայրուղին։ Նրանք պահանջում են չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Բողոքի ակցիայի մասնակիցներից ծովագյուղցի Սասունն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ճանապարհները բացել են եւ սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:
«Արդեն հանդիպել ենք մի շարք պաշտոնյանների հետ, բայց մենք սպասում ենք Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը, որպեսզի հասկանանք մեր անելիքները: Մենք մեր առաջադրած պայմաններից հետ չենք կանգնելու, եթե չբավարարվի շարունակելու ենք մեր ակցիան: Մինչեւ վերջ գնալու ենք, ոչ մի այլ տարբերակ մեզ չի հետաքրքրում: Միան փնջային տարբերակին ենք համաձայն»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան