Հոնի օղի եւ միս գողանալու համար անձին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մամիկոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 09-ից մինչև նույն թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հրելու միջոցով բացել է Վոլոդյա Չապուխյանին պատկանող Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 25-րդ փողոցի 10-րդ հասցեում գտնվող բնակարանի մուքի դուռը, ապօրինի մուտք գործել առանձնատուն, գաղտնի հափշտակել 15.5 լիտր տնական հոնի օղի, գործիքների հավաքածու, պահածոյացված տավարի միս՝ Վոլոդյա Չապուխյանին պատճառելով 100000 դրամի գույքային վնաս:

Բացի այդ Մամիկոն Ղազարյանը 2021 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:00-ից մինչև նույն թվականի ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հրելու միջոցով բացել է Կառլեն Գալստյանին պատկանող Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 6-րդ փողոցի 30-րդ հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել երկու հատ էլեկտրական հոսանքի կարգավորչի, մեկ հատ մեղր քամելու սարք՝ Տիգրան Գալստյանին պատճառելով 192000 դրամի վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս