Վրաերթեր մայրաքաղաքում եվ մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.40-ի սահմաններում, ՎԱԶ-21063 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ-Արտաշատ ճանապարհի 15-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ 62-ամյա մի տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Տոյոտա ՌԱՎ-4 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Բաղրամյան փողոցի “Ագաթ” խանութի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.50-ին, վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:

Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




Լրահոս