ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչական դատարանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի գույքի գործով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներ Սուսաննա Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Անգելինա Գասպարյանը, Հեղուշ Գալստյանը եի Վլադիմիր Գասպարյանը դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազին:

Նրանք պահանջում են, որ դատարանը ստիպի 06.09.2021թ. թիվ 22-2-20 գրությունն անվավեր ճանաչի և հայցվորներին գույքի ձեռքբերման պահին շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնի: Արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նախկին ոստիկանապետի հայցը, եւ վերջիններս էլ բողոքարկել են այն քաղաքացիական վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի դուստրը` Անի Սարգսյանը, դատի էր տվել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ Սարգսյանը դիմել է դատարան` պահանջելու վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020–ի հոկտեմբերի 7-ին կայացված «Հայցվորին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։

Անի Սարգսյանը, ինչպես նաև նրա հայրը՝ Լևոն Սարգսյանն ու եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, Անի Սարգսյանի ու Նարեկ Սարգսյանի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին։ 2021-ի հուլիսին Անի Սարգսյանը հրավիրվել էր դատախազություն։




Լրահոս