ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ահավոր ցուրտ ա, շուտ-շուտ հելնում, խոհանոցում տաքանում ենք». ինչ պայմաններում են աշխատում արցախցի գորգագործ կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականից գործող Ղարաբաղ Կարպետ ընկերությունը, չնայած գազի մատակարարման հետ կապված խնդիրներին, չի դադարեցրել իր աշխատանքը: Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում այնտեղ է եղել ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Ղարաբաղ կարպետ ընկերության արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե անգամ մեկ օր ընկերությունը չի դադարեցրել իր աշխատանքը:

Գորգ գործելն այնքան էլ հեշտ չէ, ցուրտն էլ մի կողմից է խանգարում, սակայն աշխատակիցները լուռ եւ աշխատասիրությամբ իրենց գործն էին կատարում:

Հավելենք, որ ռուսական կողմի միջոցով կրկին բանակցություններ են ընթանում՝ գազի մատակարարումը վերականգնելու շուրջ:

Մանրամասները ՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Արցախ




Լրահոս