
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված, մարտի 24-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ուղղված տասնյակ ռուսական պաշտպանական ընկերությունների, խորհրդարանի հարյուրավոր անդամների և երկրի խոշորագույն բանկի գործադիր տնօրենին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև ուղեցույց է հրապարակել իր կայքում՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ ոսկու հետ կապված գործարքները կարող են պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ իշխանությունների կողմից: