
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ին, Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի ավտոկայանից բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի, որը ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ հունիսի 10-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, Բյուրական գյուղի արոտավայրից գողացել է 1 երինջ, որը հետագայում վաճառել է 210.000 դրամով և գումարը յուրացրել:Կատարվում է հետաքննություն: