
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ-ում գազի մատակարարման խափանումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Պետքարտուղարությունը շեշտում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները՝ անհապաղ դեէսկալացիա ապահովելու համար:
Պետքարտուղարությունը տեղեկացնում է նաև, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։