ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին «ԿԳԲ-ի պադվալից» նորից տեղափոխել են հիվանդանոց. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին մասով:  ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են հիվանդանոց եւ կրկին վիրահատել: Ինչպես հայտնի է փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանությա նախկին նախարարի եւ ԶՈՒ պաշտոնյաների մասով հարուցված քրեական գործով նիստը չէր կայացել, քանի որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին վիրահատել էին: Եվ ահա այս վիրահատությունից հետո նա մի քանի օր մնում է հիվանդանոցում, որից հետո Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները եկել են եւ ասել են, որ նրան պետք է տեղափոխեն «ԿԳԲ-ի պադվալ»: Դատելով իրավիճակից՝ Գալստյանը հիվանդանոցում ամբողջությամբ չի ապաքինվել եւ նրան կրկին տարել են կալանավայր: Եվ ահա ԿԳԲ-ի պադվալում Ստեփան Գալստյանի վիճակը օրեր առաջ կրկին վատացել է եւ քրեակատարողականն հիմնարկի ղեկավարությունը, տեսնելով, որ նրա վիճակը շատ վատ է, որոշել է նրան շտապ տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ կրկին նրան վիրահատության են ենթարկել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ԶՈւ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ քրեական գործով մեղադրյալի աթոռին է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը կալանքի տակ է եւ գտնվում է Երեւան Կենտրոն քրեակատորաղական հիմնարկում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, որը ազատության մեջ է, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը կալանքի տակ է, Ավետիկ Մուրադյանը, որը եւս կալանքի տակ է,՝ բանակին հրթիռեր մատակարարող Դավիթ Գալստյան, հանրությանը առավել հայտնի անունով պատրոն Դավոն, որը օրերս ազատ արձակվեց եւ այլ զինվորականներ:

Քնար Մանուկյան




Լրահոս