ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչքան էլ Թուրքիան շահագրգռված լինի հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ, առանց համահայակական քննարկման որեւէ հարաբերության մասին խոսք լինել չի կարող: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ հարաբերություն հաստատելը նախեւառաջ դիվանագիտական շփումներ է նշանակում, ինչը բանագնացներ նշանակել չի ենթադրում:

 

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչն արտացոլված է հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում, Մանուկյանը հակադարձում է՝ մեկնաբանելով, թե ինչու հիմա՛ հատկապես չպետք է մեկնարկեր Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացը, քանի որ նախկին բոլոր դեպքերում Հայաստանը խոսել է շատ ավելի զորավոր դիրքերից: Այժմ, սակայն, Հայաստանը որեւէ հաղթաթղթով բանակցությունների սեղանի շուրջը չի նստում՝ դրանով ինքնին շատ ավելի խոցելի դառնալով:

-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞ւ հիմա հատկապես չպետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ Թուրքիայի հետ:

-Հայ թուրքական հարաբերությունների մասին խոսք չի կարող գնալ առանց համահայկական քննարկման: Հայ-թուրքական հարաբերություններ ասելով՝ մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, հայոց ցեղասպանության հետեւանքով  ձեւավորված հայկական հսկայական Սփյուռքի իրավատիրություն, Հայաստանի քաղաքացիների իրավատիրություն: Այս առումով կարելի է խոսել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ  առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների մասին, իսկ դիվանագիտակատան հարաբերությունների համար պետք չէր բանագնացներ ուղարկել, պարբերական հանդիպումներ ունենալ, որովհետեւ խոսքը վերաբերելու էր մի նախադասությամբ փաստաթղթի՝ Հայաստանը եւ Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ  եւ նշանակում են փոխադարձաբար դիվանագետ, դեսպաններ երկու երկրների մայրաքաղաքաներում: Այլն գործընթացը, որը հիմա կա, անհասկանալի գործընթաց է, որովհետեւ սեղանին չկա որեւէ փաստաթուղթ, որի շուրջ, իբր, քննարկումներ են գնում, պարբերաբար հանդիպումներ, լզողված ինչ-որ արտահայտություններ: Փոխարենը Հայաստանի Հանրապետության  գործողություններն ու Թուրքիայի կողմից արված հայտարարություններն ու գործողությունները խոսում են մի բան մասին՝ Հայաստանի Հանրապետությունը, անխոս, կատարել է բոլոր նախապայմանները, որոնք Թուրքիան տարիներ շարունակ ներկայացրել է Հայաստանին: Ինչո՞ւ հիմա չպետք էր լիներ. նախորդ տարիներին Հայաստանը եթե նույնիսկ հարաբերություններ, շփումներ ունեցել է Թուրքիայի հետ, խոսել է շատ ավելի զորավոր դիրքերից, խոսել է միջազգային մակարդակներում բավականաին հեղինակություն, խոսք ասելու  հնարավորություն ունեցող երկրի կարգավիճակով:

-Իշխանություններն ասում են՝  փոխանակ ասելու, որ անթույրատրելի է, հիմա մի՛ սկսեք հարաբերություններ հաստատելը, օգնեք հասկանանք՝ ինչպես, ինչ ճանապարհով: Ինչո՞ւ չեք օգնում իշխանություններին:

-Մի փոքր տարօրինակ էր. նախ մի խելառ քարը գցում է փոսը, հետո ասում է 10 խելոքի՝ եկեք, էդ քարը բարձրացրեք: Խելառը առաջին հերթին չպետք է քարը գցեր փոսը կամ 10 խելացուն պետք է հարցներ՝ իմաստ կա արդյոք այս քարը գցել փոսը, թե ոչ: Հայաստանի իշխանություններն իրեն իսկ գաղտնի նախաձեռնությամբ սկսել են այդ վտանգավոր գործընթացը: Ուզում ուշադրություն հրավիրել Ռուբեն Ռուբինյանի բանագնացության վրա. հայտնի է դարձել շատ ավելի վաղ, քան պաշտոնապես հայտարարվել է: Դեռ 2021թ. գարնան վերջին արդեն բավականին լուրջ շրջանակնրեում գիտեին, որ Ռուբեն Ռուբինյանն է լինելու այդ բանագնացը: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները գաղտնի  հանդիպումներ, ինչ-որ քննարկումներ թուրքական կողմի հետ ունեցել են:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ՝ ԳԱԶԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Անդրադրիատիկ գազատարով Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի ընդհանուր ծավալը շահագործման սկզբից հասել է 10 միլիարդ խմ-ի։ Այս մասին ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանից Անդրադրիատիկ գազատարով Եվրոպա ընդհանուր 10 միլիարդ խմ բնական գազ է ստացվել։ Գազատարը, որը շահագործման է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին, ապահովում է ադրբեջանական գազի աճող ծավալների չընդհատվող հոսքը դեպի եվրոպական շուկա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ներկայումս Անդրադրիատիկ գազատարով Եվրոպա օրական ավելի քան 28 մլն խմ գազ է տեղափոխվում: «Այսպիսով, ուժեղացվում է Ադրբեջանի ինտեգրումը եվրոպական գազային շուկայում»,- հավելել են նախարարությունում:

Ադրբեջանը 2021 թվականին 19,2 մլրդ խմ գազ է արտահանել, այդ թվում՝ Եվրոպա՝ 8.2 մլրդ խմ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, 2022 թվականին Ադրբեջանը նախատեսում է Եվրոպա գազի արտահանումը հասցնել 9.1 միլիարդ խմ-ի: 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի կոմերցիոն մատակարարումները Եվրոպա Անդրադրիատիկ խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի անբաժանելի մասն է։ 25 տարով հաշվարկված մատակարարումները տարեկան ավելի քան 10 մլրդ խմ ադրբեջանական գազի արտահանում են նախատեսում դեպի եվրոպական շուկա, որից 8 մլրդ խմ-ն բաժին է ընկնում Իտալիային, 1 մլրդ խմ-ն՝ Հունաստանին եւ Բուլղարիային: 878 կիլոմետրանոց գազատարի անցողունակությունը 10 միլիարդ խմ է, ապագայում նախատեսվում է կրկնապատկել թիվը: Հարավային գազային միջանցքը, որը ձգվում է 3.5 հազար կմ Բաքվից դեպի հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավկովկասյան եւ Անդրանատոլիական գազատարները: Դրա հզորությունը 16 միլիարդ խմ է: Գազային միջանցքի հումքի հիմնական աղբյուրը Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1.2 տրիլիոն խմ պաշարներով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՁԵՌՔՈՎ ՄԱԿԱԳՐՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր  անց դատական  համակարգում իրավիճակ  է փոխվում: Հիմա  էլ Գլխավոր  դատախազության ու  Բարձրագույն դատական խորհրդի միջեւ են կրքերը  թեժանում: Այսօր գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը  հայտնել  էր, որ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին:

Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, եւ համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության եւ լիարժեքության վրա։

Քրեական գործով՝ համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Ի պատասխան՝ ԲԴԽ-ն  հակադարձել  էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել  Դատական դեպարտամենտին: Այսինքն՝ ԱԱԾ-ից բանալիները դուրս են եկել, ճանապարհին կորել են: Դատախազությունը պնդում  է, որ  դատարան  ներկայացված գործերով մակագրման գործընթացը  կարող  է  վերականգնվել,  իսկ, ահա,  դեպարտամենտը  հակադարձում  է՝ ըստ էության պնդելով, թե շարունակելու  են  ձեռքով մակագրել: Ինչու՞. քանի որ ձեռնտու է ԲԴԽ-ին ձեռքով մակագրման գործընթացը. սիրելի դատավորները այդպես կքննեն սիրելիների գործերը, առանց համակարգչի միջնորդության:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ առեղծվածային  բանալիները  միգուցե  այսօր  Դեպարտամենտ ուշ հասնեն, քանի  որ  դատելով  իրավիճակից՝ իրավապահները  անձամբ  չեն  բանալիները  տարել  ԲԴԽ, այլ  ուղարկել  են  փոստով: Սակայն  արձանագրենք, թե  ինչու  8 ամիս  անց  նոր  իրավապահները հասկացան, որ  այսպես  չի  կարելի,  եւ  բանալիները  պետք է  վերադարձվեն: Բանն  այն է, որ մարտի  14-ին ԱԱԾ քՆնչական դեպարտամենտի  պետը գնացել  էր ԲԴԽ  եւ  ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին ասել, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու մասով գրավոր դիմել է փորձագիտական կետրոնին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի: Եվ, ահա, 3 օր  անց որոշեցին, որ բանալիները վերադարձնելու  ժամանակն  է, այն էլ՝ անհաջող. դեռ չեն հասել տեղ:

 




Լրահոս