
2022 թվականի մարտի 25-ին Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում իրադրության սրման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման եւ Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները:
Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի եւ դրա անցկացման գոտում հումանիտար իրադրության վերաբերյալ: