Լուսանկարը՝ համացանցից
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մանրակերտն են պատրաստել ձյան օգնությամբ: Համաձայնեք, որ շատ գեղեցիկ ու ազդեցիկ է ստացվել:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվում վարկ տրամադրելիս: Արդյոք այդ չափանիշների առկայության դեպքում բանկը կամ այլ վարկային կազմակերպություն պարտավո՞ր է դիմողի հետ կնքել վարկային պայմանագիր:
Սերոբ Հասրաթյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար` վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` բանկը կամ այլ վարկային կազմակերպություն, գնահատելով վարկը մարելու հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:
Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետեւյալ հանգամանքները՝
աշխատավարձի եւ այլ եկամուտների առկայությունը; վարկային պատմությունը; անշարժ եւ այլ գույքի առկայությունը; երաշխավորների առկայությունը; տարիքը; այլ հանգամանքներ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե հաշմանդամներն ի՞նչ արտոնություններ ունեն:
Լարիսա Պետրոսյան (47 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամություն ունեցող անձինք՝
l ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից,
l ընդգրկված են անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,
l ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,
l 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,
l իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ՝ համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին: