
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Փոքր Վեդի գյուղից բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:Պարզվել է, որ նա ս/թ հոկտեմբերի 14-ին, համագյուղացու տանը կից պահեստարանից գողացել է մոտ 500 կգ արևածաղկի սերմ` վերջինիս պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:Գողոնն առգրավված է:Կատարվում է հետաքննություն: