«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ վարած այսօրվա քաղաքականությունը որակում է ցեղասպանական, եւ որը Ադրբեջանը ժառանգել է դեռեւս 1918 թվականին Թուրքիայի կողմից արհեստականորեն ստեղծված Դեմոկրատական Ադրբեջանից:
«Դեմոկրատական Ադրբեջանը՝ որպես թուրքական պետություն, ոչ Օսմանյան Թուրքիայի կազմում ստեղծվել է մեկ գլխավոր նպատակով՝ շարունակել եւ ավարտել հայերի ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում: Քանի որ 1991 թվականին Ադրբեջանը հստակեցրել է, որ դուրս է գալիս Սովետական Միությունից եւ սովետական ժամանակահատվածը չի ընկալում որպես օրինական ժամանակահատված, այլ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, նա վերադառնում է եւ իրեն իրավահաջորդն է համարում հենց Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության: Ի՞նչն է ժամանակակից Ադրբեջանը ժառանգել: Դեմոկրատական Ադրբեջանի սահմանները ճանաչված չեն եղել, բայց նկրտումները պարզ երեւում են՝ Բաքվից մինչեւ Բաթում: Այնպես որ, կարող ենք հստակ ասել, որ այսօրվա Ադրբեջանը չի ժառանգել այդ սահմանները եւ այն հարաբերությունները, որոնք ստեղծված են եղել որոշ պետությունների հետ: Ուրեմն ժառանգել է զուտ ցեղասպանական քաղաքականությունը, որը, ի դեպ, իրականացնում էր նաեւ սովետական ժամանակ ավելի լատենտ, ծածուկ, ինչը եւ բերեց Ղարաբաղյան շարժման 1988 թվականի փուլին: Պիտի շատ հստակ հասկանալ, եւ ես անընդհատ կոչ եմ անում պատմական երեւույթների տրամաբանությունը չփոխել: Շարժումը եղել է՝ ի պատասխան ցեղասպանական քաղաքականության, որ վարել է Ադրբեջանը սովետական ժամանակ: Այսինքն՝ իրավահաջորդությունը վերաբերում է միայն ցեղասպանական քաղաքականությանը: Երբ նայում ենք 1988-ից 1992 թվականներին, Մարաղան առաջին ցեղասպանական ակտն էր, որն իրականացրել է արդեն անկախ Ադրբեջանը, որին ընդունել են որպես ՄԱԿ-ի անդամ պետություն: Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականությունից չի հրաժարվել եւ անցած դարի 18 թվականից սկսած՝ մի պահանջ ունի՝ տարածքները, որտեղ պատմականորեն բնակվում են հայերը: Եվ ոչ թե այն պատճառով, որ չի սիրում հայերին, այլ սիրում է, ասենք, թալիշներին, ոչ, որովհետեւ թյուրքիզմի հիմքում, որը որդեգրել է հենց այդ թվականներից, դրված է, որ այս հողերը իրենցն են, ու ցեղասպանական քաղաքականությունը ոչ մի րոպե չի դադարեցվել: Իլհամ Ալիեւը նախագահ դարձել է 2003 թվականին, եւ գիտե՞ք՝ որն է եղել նրա առաջին հրամանը: Այսօր հստակեցնենք. դա հայ սպայի սպանությունն է «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» կուրսերի ժամանակ Բուդապեշտում: Ինչո՞ւ եմ ասում՝ հրամանը. որովհետեւ Ալիեւը տարիներ հետո կարողացել է «համոզել» Հունգարիայի իշխանություններին, որ իրեն հանձնվի մարդասպանը, որը հետո հերոսացվեց: Բայց այդ հերոսացումը էմոցիոնալ մասն է: Նրան բոլոր այդ տարիների աշխատավարձը տրվեց, ինչը ապացուցում է, որ սպանությունը եղել է պետական մակարդակով հրաման»,- ասել է տիկին Ալավերդյանը:
Ն. Պ.
ՀԱՅԱՏԱՌ ՍՏԻԿԵՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ
«Վիվա-ՄՏՍ»-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ, բաժանորդների եւ օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում «Վիվա-ՄՏՍ»-ի թողարկած հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:
«Վիվա-ՄՏՍ»-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց«Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով, իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա եւ տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի 650 000 ներբեռնում, սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը ուներ ժամանակային սահմանափակում:
Հայատառ սիրված ստիկերները վերադարձել են եւ այժմ արդեն անժամկետ: Դրանք հասանելի են «Viber» մեսենջերի օգտատերերին աշխարհի ցանկացած կետից: ««Վիվա-ՄՏՍ»-ը կարեւորում է բաժանորդների արձագանքներն ու հաշվի է առնում դրանք: Հեռահաղորդակցությունը վաղուց արդեն ավելին է, քան բացառապես ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ոլորտ: Մեր՝ թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում բավականին մեծ ջանքեր են գործադրվում տարբեր թվային հարթակներում ընկերության եւ բաժանորդների միջեւ երկկողմանի կապ ապահովելու ուղղությամբ: Դրա վառ ապացույցը «Վիվա-ՄՏՍ»-ի հայատառ ստիկերների կրկին հասանելիությունն է «Viber»-ում: Մեր բաժանորդների դրական արձագանքն ու ոգեւորությունը նպաստեցին «Վիվա-ՄՏՍ»-ի՝ սիրված հայատառ ստիկերներն անժամկետ հասանելի դարձնելուն՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ: Այս ստիկերները եւս կարեւոր միջոց են սոցցանցերում հայերենը խրախուսելու համար»,- ասել է «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը:
Ինչպե՞ս ներբեռնել «Վիվա-ՄՏՍ»-ի նոր ստիկերները:
Ստիկերները կարելի է որոնել «Viber»-ի ստիկեր-մարկետում՝ գրելով «Viva-MTS Stickers»: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար եւ օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես «Վիվա-ՄՏՍ»-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին:
ՆՈՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ԻՑ
«Յունիբանկ»-ն առաջարկում է հատուկ հիփոթեքային վարկ Երեւանում՝ Diamond Hills պրեմիում կարգի բնակելի համալիրում, բնակարան ձեռք բերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչեւ 75 մլն դրամ, ժամկետը՝ 120-180 ամիս, տոկոսադրույքը՝ 10,9% տարեկան, կանխավճարը՝ նվազագույնը 10%: Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը: Diamond Hills համալիրը կառուցվում է Նորքի Արմենակյան-Հովսեփյան խաչմերուկում: Այն բազմաֆունկցիոնալ, հարմարավետ, երեք մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր է, ճարտարապետական ժամանակակից լուծումներով եւ պատուհանից բացվող գեղեցիկ տեսարաններով: Diamond Hills-ի շինարարությունն ավարտին կհասնի 2024 թ. մարտին: