Երեկ՝ մարտի 24-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժն Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայկական կողմը, ցավոք, զոհեր ու վիրավորներ ունի:
Հակառակորդը լուրջ է տրամադրված ու փորձել է լուծել իր առջև դրված խնդիրը: Իսկ խնդիրը հստակ է՝ գրավել Քարագլխի բարձրունքն ու տեղակայվել այդտեղ, քանի որ բարձրադիր այդ հատվածից երևում է ոչ միայն Ակնինի դաշտը, այլ նաև Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի շարք բնակավայրեր ու ավտոճանապարհներ։
Նման իրավիճակում ի՞նչ գործողություն պետք է իրականացնեն մեր զինծառայողները. հարցն այս րոպեներին ավենից հաճախ է հնչում: Ռազմական փորձագետ Վիտալի Բալասանյանն այսկերպ է արձագանքում. «հակառակորդը կիրառում է տարբեր տեսակի զինատեսակներ, հրետանային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ ու փորձում առաջխաղացում ունենալ տարբեր ուղղություններով՝ նպատակ դնելով վերահսկողություն հաստատել արցախյան բնակավայրերի նկատմամբ: Ու նման իրավիճակում Հայաստանի զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունեն, պաշտոնը ժաանակավորապես Կամո Քոչունցն է զբաղեցնում:
Այս ամենի ֆոնին, երբ ամեն րոպե Արցախում իրավիճակ կարող է փոխվել՝ մեզ համար կա՛մ դրական, կա՛մ բացասական ելքով, Նիկոլ Փաշինյանի կաբինետը, այդ թվում՝ պաշտապանության նախարար Սուրեն Պապիկյանը, քարոզարշավ իրականցնելով ու «ապագա կա» գոռալով են տարված:
Սևակ Վարդումյան