
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսուհետ կշփվի նաեւ Facebook-ում: Այդ մասին նա հայտնել է գիշերը Twitter-ի իր միկրոբլոգում,- հայտնում է vz.ru-ն:Նախագահը Twitter-ում գրել է.”Որոշել եմ գրել նաեւ Ֆեյսբուքում, կարդացեք”:Հիշեցնենք, որ Մեդվեդևը գրանցվել է Twitter-ում 2010-ի հունիսին Սիլիկոնյան հովտում ընկերության գլխավոր գրասենյակ այցելելուց հետո: Մեդվեդևը Twitter-ում այժմ ունի մոտ կես միլիոն բաժանորդ: