Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վարշավայում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ակնկալվում է, որ հանդիպումները տեղի կունենան մարտի 26-ին:
ԱՄՆ նախագահը երկօրյա այցով Լեհաստանում կլինի Բրյուսել այցելությունից հետո, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, ինչպես նաև G7-ի և Եվրոպական խորհրդի երկրների ղեկավարների գագաթնաժողովին: