
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 19-ամյա մի բնակիչ 2019 թվականի աշնանը նույն փողոցի մի տնից գողացել է կենցաղային իրեր:
Մարտի 22-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ նա 2019-2021 թթ. բնակարանային 6 գողություն էր արել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: