Armenian text to speach

Կոչ Ստեփանակերտից՝ կանխել Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի հայաթափումը. անցկացվել է խաղաղ հավաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարտի 26-ին տեղի է ունեցել խաղաղ հավաք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդրի լուծման պահանջով։

Ինչպես հաղորդում է Արցախում «Արմենպրես»-ի թղթակիցը, կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության:

Հավաքը կազմակերպել է «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը:




Լրահոս