Այսօր Վեդի խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են։ Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
АrmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Ոսկետափ համայնքի թիվ 13/36 եւ 13/11 ընտրատեղամասերում ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում։ АrmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ 13/11 ընտրատեղամասի քվեատուփի վրա ընտրատեղամասի համարը նշված չէր:
Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում