Գազամատակարարում` Քարագլուխը չլքելու դիմաց. Բաքվի պահանջներն անընկալելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում շուտով գազամատակարարումը կվերականգնվի։ Այս մասին հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմը` գազամատակարարման վերականգնումը որպես բարի կամքի դրսևորում ներկայացնելով։ Իրականում, սակայն, գազամատակարարման վերականգնումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ ադրբեջանցիների, այսպես ասած, պայման, թե իբրև իրենք գազմատակարարումն են վերականգնում, բայց փոխարենը չեն հեռանում Քարագլխի բարձունքից։

Իրականում Արցախին գազ մատակարարողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ռուսաստանը, հետևաբար մտածել, թե Արցախին գազ Ադրբեջանն է տալիս, մոլորություն է։ Այս մասով Ռուսական Գազպրոմ ընկերությունն իր հստակ ու հասցեական գնահատականը պետք է տա։

Գազամատակարարման վերականգման մեջ, մեր տեղեկություններով, մեծ դերակատարում է ունեցել միջազգային կառույցների քննադատությունն ու արձագանքը։

Ճնշումը բավական մեծ է եղել։

Բայց եթե անգամ գազամատակարումը վերականգնվի, ապա դա բավարար չէ խնդիրը լուծված համարելու հանար։ Ադրբեջանական կողմը պետք է լքի Քարագլխի բարձունքն ու Փառուխ գյուղը։ Ադրբեջանական զորքի հետ քաշվելուց հետո նոր միայն կարելի է ասել, որ ճգնաժամը հաղթահարված է։

Սևակ Վարդումյան




Լրահոս