
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 27-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 12:52-ին: Ամբողջությամբ այրվել են տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը և տանիքում՝ կենցաղային իրեր։