Ժամը 17:00-ի դրությամբ՝ Վեդիում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 50.75%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 17:00-ի դրությամբ` Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37015 անձից 18786-ը կամ 50.75%-ը։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Շաղափ գյուղում՝ 66.83 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 17:00-ի դրությամբ եղել է Տափերավան գյուղում. 1398 ընտրողից ընտրություններին մասնակցել է ընդամենը 570 քաղաքացի։

Հիշեցնենք՝ առավոտից Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները: Այս անգամ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 2 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Իշխող ուժը գլխավորում է Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ Հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է: Ընտրապայքարից հրաժարվել է դեկտեմբերի 5-ին 16,39% քվե ստացած «Հանրապետություն» կուսակցությունը:




Լրահոս