
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կորյուն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 21։00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի ճանապարհին՝ մոտեցել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Ա․ Միրզոյանին և ավագ տեսուչ Պ․ Սարգսյանին, ովքեր ստուգելիս են եղել Կամազ 65115 մակնիշի 36 VC 963 համարանիշի բեռնատարը՝ թափքում հողի բերրի շերտի առկայության պատճառով։
Կ․ Վարդանյանը ձեռքերով հրել է Ա․ Միրզոյանին և բեռնատարի վարորդին հրահանգել է հեռանալ, որից հետո իր մեքենայով հետապնդել է Ա․ Միրզոյանին և Պ․ Սարգսյանին՝ այդ կերպ խոչընդոտելով վերջիններիս կատարելու իրենց ծառայողական պարտականությունները։
Ք.Մ