Կասեցվել է Սեւանի ափին «Ոսկե լողափ» հանգստի գոտու գործունեությունը. Տեսչական մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը:

Նաև նշանակվել է վարչական տուգանք։




Լրահոս