Այդ մասին իրականում չեմ ցանկանում խոսել: Այդ խնդրով զբաղվում են իրավաբանները, ոչինչ չգիտեմ: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Դիանա Տոռեսը` անդրադառնալով իր եւ դերասանուհի Տաթեւ Սարգսյանի դատական գործընթացին:
Հարցին, թե արդյոք միջադեպից հետո փորձել է Տաթեւ Սարգսյանի հետ խոսել Դիանան ասաց, որ անձամբ ինքը ոչինչ չի ձեռնարկել:
Հիշեցնենք, որ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում: Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Սակայն այս նամակը հայտնվելով Դիանայի ձեռքի տակ՝ զայրացրել է նրան, եւ վերջինս մի քանի հետաքրքիր եւ սկանդալային «բացահայտում» էր արել Տաթեւ Սարգսյանի մասին: Մասնավորապես, դերասանուհին, անդրադառնալով նրա բարոյականությանը, նշել էր, թե Տաթեւը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:
Նշենք, որ 2020 թվականին Տաթեւ Սարգսյանը դատի էր տվել Դիանա Տոռեսին իրեն զրպարտելու համար եւ պահանջում էր Դիանայից հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։
Ի դեպ, դերասանուհի Դիանա Տոռեսն անձամբ դատական նիստերին ներկա չի գտնվում, դատական ընթացքին հետեւում է միայն վերջինիս փաստաբանը:
Լիդա Եղիազարյան