
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ մի քանի աշխատակիցների ԱԱԾ-ն իր հետ տարել է: Թե ինչ է փնտրել ԱԱԾ-ն նախարարությունում և արդյոք խուզարկությունները արդյունք տվել են, թե ոչ, առայժմ պարզել չհաջողվեց: Սակայն ArmLur.am_ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ-ն ԱԻՆ մի շարք աշխատակիցների տարել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այս պահին ընթանում է ԱԻՆ աշխատակիցների հարցաքննությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնի պետ Մարինա Օհանջանյանը մեզ հայտնեց, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
Ք. Մ.