ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում գնել են բնակարաններ, օբյեկտներ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ իրավական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասախանելով հարցին, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ազգությամբ թուրքերը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում։

«Եթե չեմ սխալվում 2002 թվականից սկսած, իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն: Այստեղ մենք որևէ խնդիր չենք տեսնում:

Իսկ երբ Ադրբեջանի քաղաքացիներն Հայաստանում գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր: Այսինքն իրենք գալիս են, մեզ մոտ ստանում են համապատասխան ճամփորդական անձնագիր: Եթե ունի ճամփորդական անձնագիր, նշանակում է, ամեն ինչ, կոպիտ ասված, տեղը-տեղին է։ Ինքը գալիս է, ձեռք է բերում անշարժ գույք: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի են»,-ասաց նա:




Լրահոս