ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահականին:

Երկու երկրների նախագահները քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունները:

Կողմերը պայմանավորվել են ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների առաջիկա հանդիպումն անցկացնել Ստամբուլում:




Լրահոս