ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 000 դոլարի ոսկեղեն գողացած անձը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին Գյումրիի Մուշ-2 թաղամասում բնակարանային գողություն էին արել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետը ուսումնասիրեցին դեպքի վայրը՝ պարզելով՝ երբ, որտեղից և ինչպես է կատարվել գողությունը: Ժամը 12.30-ից ժամը 15-00-ն, օգտվելով տանտերերի բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել էին ննջասենյակի պատուհանի ճաղավանդակը, մտել ներս ու զգեստապահարանից գողացել ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, հաղորդումից օրեր անց տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 38-ամյա մի բնակիչ:

Մարտի 23-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին և խոստովանեց արարքը:

Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը գողոնը վաճառել էր Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում՝ նախնական տվյալներով՝ 10 հազար դոլարով: Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս