ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվային լուծումներ՝ ոսկու գրավով վարկերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսկով ապահովված սպառողական վարկեր՝ բջջային հավելվածի միջոցով, աննախադեպ առաջարկ՝ «DIGISAFE»-ը ֆինտեք վարկային կազմակերպության կողմից: Նշենք, որ «DIGISAFE»-ը ֆինտեք վարկային կազմակերպությունը ստեղծվել է 2021 թվականի սկզբին, իսկ Հայաստանի Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2021 թվականի հուլիսի 13-ին։

«DIGISAFE»-ը ֆինտեք վարկային կազմակերպության համահիմնադիր Հրաչյա Թոխմախյանն ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ միտք առաջացավ բանկային եւ ֆինանսաբանկային փորձ ունեցող գործընկերներով միավորվել, եւ ստեղծել այնպիսի մի պրոդուկտ, որը կկարողանա նոր խոսք ասել հայկական շուկայում:

«Մեր համոզմամբ, մենք ստեղծել ենք մի պրոդուկտ, որը որ չկա տարածաշրջանում»,- նկատեց Թոխմախյանը:
Ոսկու գրավադրումից հետո, ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է հաճախորդի հեռախոսում ներբեռնված բջջային հավելվածի միջոցով։ «DIGISAFE»-ի հիմնադիրները վստահեցնում են՝ այս նորարարական լուծումը տարածաշրջանում միակն է իր տեսակով։

«Հաճախորդը ուղիղ մեկ անգամ գալիս է մեր գրասենյակ, հաճախորդի ոսկին գնահատվում է եւ հաճախորդի բջջային հավելվածում տրամադրվում է վարկային գիծ՝ գնահատված գրավի սահմանաչափի չափով: Հետո հաճախորդը ցանկացած պահի ցանկացած վայրից, անգամ արտերկրից հնարավորություն ունի եթե իրեն ֆինանսական միջոցներ են պետք, այդ գրավի արժեքի սահմաններում ստանալ վարկ»,- ներկայացրեց կազմակերպության համահիմնադիրը:

Նշենք, որ վարկը հնարավոր է ստանալ անկանխիկ՝ քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով: Մյուս ֆինանսական կառույցներից սա տարբերվում է, քանի որ գրավադրելը եւ վարկ վերցնելը, դա միաժամանակ կատարվող գործարք չէ:

Սա դեռ ամենը չէ. «DIGISAFE» վարկային կազմակերպությունն եւս մի աննախադեպ առաջարկ ունի. ունենալով ընդամենը ինտերնետի հասանելիություն, դուք կարող եք նաեւ գումարը ստանալ արտերկրում: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս վարկային կազմակերպությունը ձեզ հնարավորություն է տալիս գրավադրել նաեւ սպիտակ ոսկի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ վարկային կազմակերպության հիմնադիրները մտադրություն ունեն ընդլայնել իրենց գործունեությունը նաեւ Հայաստանից դուրս: Արդեն ծրագրեր կան գրասենյակներ բացել նաեւ Ղրղզստանում, Տաջիկստանում Վրաստանում: Իսկ մինչ այդ՝ վարկային կազմակերպությունը գրասենյակներ կբացի երեւանյան մոլերում: Չի բացառվում, որ մոտ ապագայում գրասենյակներ բացվեն նաեւ Վանաձորում, Գյումրիում եւ մարզային այլ քաղաքներում:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս