ՖՈՏՈ. Սևանա լճում կստեղծվի 4 հանրային լողափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կստեղծվի 4 հանրային լողափ: Բացի այս, կկհավորվեն նաեւ չգործող հանրային լողափերը:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ 4 հանրային լողափերը գործելու են Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ամառային հանգստի սեզոնին տարեկան այդ լողափերում իրենց հանգիստն են անցկացնում մինչև 90.000 քաղաքացի։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի կլինի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ: Արդյոք կհաջողի նախարարությանը իրականացնել այս նախագիծը, ցույց կտա ժամանակը:

Բայց ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել 4 հանրային լողափերի համար նախատեսված հողատարածքների գծագրերը:

Ս.Հ.




Լրահոս