Պատրաստ ենք կազմակերպել Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատրաստակամ է օժանդակել Ուկրաինայի ու Ռուսաստանի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունների հետագա փուլերին: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Պաշտոնական Անկարան կարծում է, որ այս պահին Ստամբուլում ուկարիանական ու ռուսական պատվիրակությունների միջև ընթացող բանակցություննեը դրական ընթացք կունենան: Էրդողանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է նախաձեռնել ու կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագաններ Վլադիմիր Պուտինի ու Վլադմիրի Զելենսկիի հանդիպումը:

Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մենկարկած հանդիպման ժամանակ դիմելով երկու երկրների պատվիրակներին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, թե պատերազմի կրիտիկական պահին իրենք փորձում են ներդնել բոլոր ճիգերը, որ կոնֆլիկտը հնարավորիս արագ հարթվի:

«Որպես երկու երկրների բարեկամ ու ընկեր՝ մենք մեր ներուժն ենք բերում, հարցը քննարկում բարիդրացիության ու իրավունքի շրջանակներում: Պաշտոնական Անկարան ողջամտորեն է մոտենում բոլոր այն հարցերին ու կոնֆլիկտներին, որտեղ ինքը ձայնի իրավունք ունի»,- ընդգծել է Էդողանը:

Նա նաև հույս է հայտնել, որ այս պահին ընթացող բանակցությունը դրական արդյունք կտա, ինչը թույլ կտա երկխոսության հաջորդ փուլին անցնել:

Ռուսական РИА Новости գործակալությունն էլ հայտնում է, որ նախքան բանակցությունների մեկնարկը՝ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործարար Ռոման Աբրահամովիչի հետ: Հեռախոսազրույցի մանրամասների մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում:

Սևակ Վարդումյան




Լրահոս