
Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
««Շերեմետևո» օդանավակայան անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի մասնագետների կողմից»,-հայտնել է աղբյուրը: