
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի որևէ թեժ կետ», – ասել է Շոյգուն երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ:
Շոյգուի խոսքով Հատուկ օպերացիայի առաջին փուլը կատարված է, այժմ պետք է հասնել գլխավոր նպատակին:
Մանրամասները՝ տեսանյութում