Արցախում Քարագլխի բարձունքի շուրջ ծավալվող իրադարձությունների մասով հակառուսական հիստերիա է Ադրբեջանում: Հատկապես այս օրերին ռուսական Պաշտպանության նախարարության տեղեկագրերում տեղ գտած գնահատականներից հետո ադրբեջանցի պատգամավորները տարաբնույթ հայտարարություններ են հնչեցնում:
Այս ամենից բացի, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, ադրբեջանցիները շարունակական մեջբերումներ են անում Ալիեւի այն խոսքից, որ ռուսները ժամանակավոր են տարածաշրջանում: Ադրբեջանը, փաստացի, բացի Արցախի հայաթափման հստակ եւ անփոփոխ ծրագրիրը, նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու հսակ նպատակ է հետապնդում:
Ադրբեջանագետի համոզմամբ՝ հայկական կողմը այժմ բավական ինտենսիվորեն պետք է աշխատի ռուսական կողմի հետ՝ հստակորեն բանաձևելով, որ ռուսական խաղաղապահ գործունեության շարունանականության համար այնտեղ հիմա անհրաժեշտ է մարտունակ պաշտպանական բանակ ունենալ:
Վերոնշյալ հնարավոր վտանգներից խուսափելու համար պետք է համապատասխան աշխատանք տանել եւ հզորացնել ռազմական արսենալը: Այլ կերպ ադրբեջանական ագրեսիային դիմակայել հնարավոր չէ, եթե ուզում ենք պետություն, պետականություն, Արցախ ու Սյունիք ունենալ:
Սեւակ Վարդումյան