Ինչու է նախարար Անահիտ Ավանեսյանը մեկնել Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի ապրիլի 5-ից 7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան լե Բեն)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ։




Լրահոս