
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: