
Արցախի ամենագունեղ ու կոլորիտային վայրում՝ Ստեփանակերտի քաղաքային շուկայի հենց մուտքի մոտը զգացվում է ժենգյալով հացի բույրը: Մի տանիքի տակ՝ ժենգյլալով հաց, չրերի, թեյերի լայն տեսականի եւ ամենահամեղ թթուն։ Ի դեպ, այս օրերին շուկան լի է պահածոներով: Կարճ ասած՝ Արցախի ողջ բարիքները մի վայրում։
Ստեփանակերտի շուկայում արցախցիներն իրենց այգիների բերք ու բարիքն են վաճառում: Այստեղ են գալիս նաեւ հարակից գյուղերի բնակիչները: Բայց ինչպես նշում են առեւտրականները, առեւտուրը կանգնած է: Նրանց խոսքերով, լինում են օրեր, երբ չեն կարողանում որեւէ բան վաճառել: Ի դեպ, զրույցի ընթացքում պարզվեց, որ ժենգյալով հացը թանկացել է: Այն 500 դրամից դարձել է 600 դրամ:
Բայց չնայած այս դժվարություններին, արցախցի առեւտրականները չեն լքելու իրենց տները:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան