ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ «սև կատու» անցավ վարչապետի և Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» միջև. մեղադրյալը՝ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ընթանում է ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՊՆ նախկին նախարարի դեմ հարուցված քրեական գործը: Դատարան են այցելել գործով մեղադրյալները:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Այսպիսով ՊՆ-ին հրթիռներ մատակարարած գործարար Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք, որ երկու տարի առաջ ՀՀ վարչապետը անձամբ էր այցելել իր գործարան եւ ողջունել էր իրեն, ի՞նչ սեւ կատու անցավ նրանց միջև, ինչ գործարքի է նա գնացել Գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի հետ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս