Ամերիկայում թոշակները կբարձրացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012-ի հունվարից ԱՄՆ-ում  թոշակառուների սոցիալական նպաստները կավելանան 3,6%-ով,-գրում է The Telegraph -ը: Վճարումները 516 դոլարով են ավելանալու ու կկազմեն 17,7 հազար դոլար` տարեկան: Հայտնի դարձավ, որ 161 մլն աշխատող ամերիկացիներից 10 մլն-ը հաջորդ տարի սոցապին ավելի է հարկ մուծելու, քան մինչ այդ:”Դա ուրախալի լուր է տարեցների համար, որոնք ամեն օր բախվում են այնպիսի փաստի հետ, ինչպիսին առաջին սպառման ապրանքների բարձր գների են, ինչպիսին բենզինն է, սննդամթերքն ու դեղորայքը”, ասել է ԱՄՆ Սենատի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Մաքս Բոքուսը: ԱՄՆ-ում աղքատ է համարվում այն մարդը, ում  մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը 11 հազար դոլար է կազմում, իսկ երեք  մարդուց շնչից բաղկացած տարեկան եկամուտը 17,5 հազար դոլար է:




Լրահոս