ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Երեկ արտակարգ իրավիճակ է ստեղծել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Բազում գյուղի վարչական տարածքում։

Ուժեղ ձնահյուսն ամբողջությամբ փակել է Ստեփանավանի թունելի գլխավոր ճանապարհը։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան շահագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակներով: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ես ճանաչվել եմ մեղավոր կողմ: Հետաքրքիր է իմանալ՝ ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ:

Օնիկ Իսահակյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչեւ ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ): Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձեւի փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն: Այս պարագայում, ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով, փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասել՝ ովքեր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Կարինե Մանուկյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով՝ անկախ աշխատանքային ստաժից,

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը՝

մինչեւ 23 2 տարի

23-ից մինչեւ 26 3 տարի

26-ից մինչեւ 29 4 տարի

29-ից մինչեւ 32 5 տարի

32-ից մինչեւ 35 6 տարի

35-ից մինչեւ 38 7 տարի

38-ից մինչեւ 41 8 տարի

41-ից մինչեւ 44  9 տարի

44-ից բարձր 10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:




Լրահոս