
Ավարտվել է Ստամբուլում մեկնարկած՝ ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական հանդիպումը: Այն տևել է երեք ժամ, թեև նախապես հայտարարվել էր, որ բանակցությունները երկու օր են տևելու։ Հաջորդ հանդիպման օրը դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը՝ երկրի չեզոք կարգավիճակի դեպքում։