
Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան «այս փուլում» անհնար է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 29-ին։
Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Մարիուպոլում մարդասիրական օպերացիա կազմակերպելու հնարավորությունը։ Զրույցի արդյունքում նշվել է, որ այս փուլում այն անցկացնելն «անհնար է»։